ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒզում են մոռացության տալ ու ներել թուրքին

ՈՒզում են մոռացության տալ ու ներել թուրքին
29.01.2022 | 16:23

Թուրքն ասում է՝ 1915-ին հայերի ցեղասպանություն է տեղի ունեցել, հայ ու Հայաստան ներկայացնող իշխանությունն էլ պնդում է, թե՝ ոչ, դա սփյուռքահայերի մոգոնածն է...
Գուգլում փնտրելով, կարդալով ընկա թուրք հետազոտող-գրող, գիտնականների PDF հայերեն գիտական հետազոտության էջերի մեջ ու դեռ կարդում եմ՝ մասամբ՝ անծանոթ, մասամբ՝ ծանոթ:


Փաստորեն, թուրք հետազոտողները, իրենց թուրք հալով, բոլոր փաստերով աղաղակում են, որ՝ այո, օսմանյան կայսրությունում եղել է հայերի ցեղասպանություն, Քեմալն ինքը հայտարարել է, որ աշխարհի երեսից պետք է անհետանա հայը, ողջ նահանգներով ներքին հրովարտակ է արձակել ու սպառնացել, որ հայերին օգնող ամեն մուսուլման կարժանանա հայերի բախտին, և, իրոք, արժանացրել է...
Իսկ մենք կանգնել, այսօր ուզում ենք փակել այդ էջը, մոռացության տալ ու ներել թուրքին, ավելին, մեղա գալ, որ երբևէ անհանգստացրել ենք նրան այս հարցով, մի բան էլ՝ մեղքը բարդում ենք սփյուռքահայերի վրա:
Մի հավի ճուտ էր ազգը, դժբախտ ու դժգույն Արևմտյան Հայաստան, մեզ պե՞տք էր...


Ի դեպ, հայերին օգնող որոշ էֆենդի, նահանգապետ փաշաներ, ովքեր մինչև ցեղասպանությունը, Քեմալի թաքուն հղված հրովարտակին ծանոթանալուց հետո, փորձել են հայերին ինքնապաշտպանության դրդել, իրենց վերացման ծրագրի ու այն խափանելու մասին տեղեկացնել գերմանիո-ավստրիո կանցլերներին, անձամբ՝ Թալեաթ փաշային, հետագայում էլ պաշտպանել, փրկել են իրենց կյանքերի գնով,
այս մտահոգ փաշաների դեմ ընդվզել են... հա՜յ մտավորականներ, հարուստներ, քաղաքական գործիչներ, ովքեր ուղղակի չէին ուզում հավատալ, թե ինչ սպառնալիք է կախված իրենց գլխներին, հավատարմորեն ծառայում էին սուլթանին՝ այդպիսով հայտնի դարձնելով բարեխիղճ փաշաների տեղը:

Իսկ թուրք առաջադեմ հետազոտողները, մեր փոխարեն ու իրենց կյանքի գնով, շարունակում են թուրքական կառավարությունից ու թուրք հանրությունից պահանջել առերեսվել հայերի ցեղասպանության հետ:
Պարադոքս չի՞:


Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10955

Մեկնաբանություններ